Շփման գիծ, Հայաստան-ԵՄ հարաբերություններ. հանդիպում արտաքին գործերի նախարարությունում
Այսօր արտգործ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի անդամ, Իսպանիայի "Ciudadanos" կուսակցության անդամ Խավիեր Նարտ Պենյալվերին:
Հյուրի խնդրանքով` հանդիպման ընթացքում փոխնախարար Նազարյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումները, մասնավորապես` ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով Բաքվի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների միջև հարաբերությունների, ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ, անդրադարձ կատարվեց հարևան երկրների հետ Հայաստանի փոխհարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին: Այս մասին հայտնում են արտգործ նախարարությունից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել