
82-ամյա թոշակառուից կառավարությունը 1.5 մլն դրամ է պահանջում
Անի Գևորգյան
Մայիսի 7-ին 82-ամյա նախկին ռազմական օդաչու Միքայել Պողոսյանը նամակ է ստացել, համաձայն որի հուլիսի 4-ին հրավիրված է դատական նիստի: Նրա դեմ դատական հայց է ներկայացրել ՀՀ Կառավարությունը, որը պահանջում է, որ Պողոսյանը տարիներ շարունակ ստացած թոշակի մի մասը՝ շուրջ 1․5 միլիոն դրամը վերադարձնել պետությանը։ «Պետությունն ասում է՝ ես սխալվել եմ, բայց քեզ դատի եմ տալիս»,- մեզ ասաց Միքայել Պողոսյանը:
Միքայել Պողոսյան.«Եթե պետությունն է սխալ արել, պատասխանտվությունը իր վրա է, պետք է պահում անեն, այն պաշտոնյայից, որը սխալ է թւյլ տվել, ոչ թե ինձնից»:
«Ողջ կյանքումս պետության համար եմ աշխատել, հիմա այս տարիքիս ինձ կանչում են դատարան»:
«Օդաչուների թոշակի հաշվարկը ավելի բարդ կերպով է կատարվում: Այդ հաշվարկներով էին ինձ թոշակ նշանակել: Խաչիկյանի ձերբակալությունից հետո մեր թոշակները նորց հաշվեցին, պարզեցին, որ նախկինում սխալ են թույլ տվել»:
«Ռազմական օդաչու էի, հետո առողջական խնդիների պատճառով դա թողեցի եւ սկսեցի երիտասարդ կադրեր պատրաստել»:
«1962 թվականից քաղավիացիայում էի»:
Սա այն օդաչուներն են, որոնց ես պատրաստում էի»:
«Ըստ օրենքում նախատեսված հաշվարկի ձեւի, ես աշխատել եմ ընդհանուր առմամբ 96 տարի»:
«Չեմ չափազանցի, եթե ասեմ, որ հայրս Հայաստանում լավագույն ռազմական օդաչուներից էր։ Նա որպես լավ մասնագետ աչքի է ընկել եւ՛ խորհրդային շրջանում, եւ՛ մասնակցել է ղարաբաղյան պատերազմին»,- պատմում է Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը։
Միքայել Պողոսյանը. «Ես չեմ սիրում շատ խոսել, շատ պատմել: Այդ ամենը թող մնա, բայց պետք է լինի արդարություն: Դա ամենակարեւորն է»:
«Մտածում էին, թե մեծ մարդ եմ, ինչ ուզում են կարող են անել ու ես չեմ պայքարի, բայց սխալվել են»:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել