HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Սյունիքի մարզպետը Հայաստանը լքում է

Պարզվում է՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ոչ միայն կանանց է ծեծում, այլեւ մեդալներ է շնորհում. նախօրեին նա մասնակցել է Կապան քաղաքի ՏԻՄ 15-ամյակին նվիրված միջոցառմանը եւ Կապանի քաղաքապետին պարգեւատրել «Դավիթ Բեկ» մեդալով: Լիսկան մեդալը հանձնելուց հետո անմիջապես հեռացել է:

Ի դեպ, Սյունիքի «Հրապարակի» աղբյուրների փոխանցմամբ՝ Լիսկան երեկ աշխատանքի չէր գնացել: Ավելին՝ նա Լիոնում առանձնատուն է գնել եւ պատրաստվում է մշտական բնակություն հաստատել Ֆրանսիայում: Լիոնում է սովորում նրա որդին, որն ավելի վաղ էր մեկնել: Ըստ որոշ լուրերի` այս օրերին նա զբաղված է իր բիզնեսը Հայաստանից տեղափոխելով:

Մեկնաբանություններ (3)

ara
հոդվածը կոչվում է Բաց նամակ Սերժ Սարգսյանին
ara
Սյունիքի մարզպետը այնքանով է մեղավոր, որքանով մարզպետարանի համապատասխան պաշտոնատար անձինք, որովհետև նրանք են աճեցրել այդ նույն մարզպետին: Եթե մեկ-երկու կողքից ասեին, որ պարոն մարզպետ չի կարելի վայրենի լինել, ապա գուցե էս օրը չընկներ: Նրա արարքով մարդիկ ճանաչում են նաև մյուս մարզպետներին: Գռեհիկության առումով աչքի է ընկնում նաև Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը: Դրանում համոզվելու համար կարդացեք chi.am 13-10-2009թ. հոդվածը : Հիշեք, մի օր նրա հետ կլինի այն, ինչ եղավ Սյունիքի մարզպետի հետ:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Թալանում են Սյունիքն ու մի օր թռնում:Վերջում ԷԼԻ Սյունիքն ու Սյունեցին է մնում նույն կոտրած տաշտակի առաջ:Սպասենք հաջորդ « լավ» մարզպետին ու հաջորդ «արդար դատավորին»:......................Սյունիքի մարզպետարան, թե ՀԱՆՔապետարան?...................... Սյունիքի ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ Սյունիքի ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ է-իր ընտրված սեփական պառլամենտով ու պրեզիդենտով: ՀԳ. Հայ-ՈՒՐ պիտի փախես? Դարերով միայն փախում ես-ինքդ էլ (արդեն) չգիտես թե ումից և ուր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter