Սարգիս Ղազարյանն ազատվել է Իտալիայում, Խորվաթիայում, Սան Մարինոյում, Մալթայում ու Սլովենիայում ՀՀ դեսպանի պաշտոնից
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սարգիս Ղազարյանին մի քանի երկրներում ՀՀ դեսպանի պաշտոնից ազատելու մասին: Հրամանագրում ասված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Սարգիս Ղազարյանին ազատել Իտալիայի Հանրապետությունում, Խորվաթիայի Հանրապետությունում, Սան Մարինոյի Հանրապետությունում, Մալթայի Հանրապետությունում և Սլովենիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել