HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Կիրակոսյանն ու Միքայել Մինասյանը դարձան դեսպան նաեւ Խորվաթիայում ու Պորտուգալիայում

Սերժ Սարգսյանն հրամանագրեր է ստորագրել Արման Կիրակոսյանին եւ Միքայել Մինասյանին համատեղության կարգով այլ երկրներում դեսպաններ նշանակելու մասին: Հիշեցնենք, որ առաջինը Ավստրիայում, իսկ երկրորդը Վատիկանում ՀՀ դեսպանն է: 

Հրամանագրերում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.

Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանին, համատեղության կարգով, նշանակել Խորվաթիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիեննա):

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանին, համատեղության կարգով, նշանակել Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վատիկան)»:

Մեկնաբանություններ (1)

Լիլիթ
Դե հուսով ենք առաջիկայում Խորվաթիա գնալու համար միայն վիզայի դիմելու համար ստիպված չենք լինի 138,000 դրամ վճարել (102,200 դրամ փաստաթղթերը Հունաստան ուղարկելու համար, 19,700 դրամ վիզայի վճար, 16,500 դրամ վիզաների աջակցման կենտրոնին վճար)...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter