HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության բանակի հրամանատարը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել

Մայիսի 18-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հարավային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկում անց է կացրել ծառայողական խորհրդակցություն, որին, բացի միավորման և զորամասերի հրամանատարական կազմից, մասնակցում էին նաև բանակի հրամանատարի տեղակալներն ու շտաբի բաժինների և ծառայությունների պետերը: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Խորհրդակցություն ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագծի հարավային և հարավարևելյան ուղղությամբ իրականացվող բանակային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Վերջում Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարն ըստ ուղղությունների ներկաներին տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter