Դիլիջանի ոլորաններում քարաթափման վտանգ կա
Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 19-ին` ժամը 1:30-ի և 5:30-ի սահմաններում, վերջին օրերին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Դիլիջանի ոլորանների 85-86-րդ կմ հատվածում տեղի է ունեցել փլուզում:
Առավոտյան՝ ժամը 09:30-ի սահմաններում, նույն ճանապարհահատվածում կրկին փլուզում է գրանցվել։ Շուրջ 30 խմ ծավալի քարաբեկորներն ընկել են ճանապարհի երթևեկելի հատվածի և կողնակների վրա, սակայն չեն խոչընդոտում տրանսպորտային միջոցների բնականոն երթևեկությանը։
Նախարարությունը հայտնում է, որ փլուզված հատվածում հերթապահություն են իրականացնում Դիլիջանի «Հաղարծին» ՓԲ ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները, ովքեր համապատասխան տեխնիկայով մաքրում և ճանապարհից հեռացնում են թափված քարերը։
Այս պահի դրությամբ, ըստ ՏԿ նախարարության, դեռևս կա քարաթափման վտանգ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել