HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրակոցներ Ալավերդի քաղաքում. մեկ անձ սպանվել է, երկրորդը՝ հրազենային վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 2016 թվականի լույս  մայիսի 19-ի գիշերը Ալավերդի քաղաքում հնչած կրակոցների դեպքի առթիվ, որի հետևանքով մեկ անձ սպանվել է, մյուսը՝ հրազենային վնասվածքով տեղափոխվել բժշկական կենտրոն։

Քննչական կոմիտեի նախնական տվյալներով՝ մայիսի 19-ին՝ ժամը 04.30-ին, Ալավերդի քաղաքի Զ. Անդրանիկ փողոցի 22-րդ շենքի բակում առերևույթ հանցագործություն կատարած անձը, սպանելու դիտավորությամբ, հրազենից կրակոցներ է արձակել Էդուարդ Պողոսյանի և Վարդան Ավագյանի ուղղությամբ։  Ստացած հրազենային մարմնական վնասվածքներից Վ.Ավագյանը տեղում մահացել է, իսկ Էդուարդ Պողոսյանը՝ ձախ բազկի վերին հատվածի հրազենային արյունահոսող վնասվածքով տեղափոխվել բժշկական կենտրոն:

Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թ.Շուշանյանի գլխավորությամբ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։

Լոռու մարզային քննչական վարչության պետի կողմից որոշում է կայացվել՝ քննչական խումբ կազմելու մասին, մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ։

Նշանակվել են դատաբժշկական, համալիր դատաձգաբանական, դատահետքաբանական, դատակենսաբանական, դատաքիմիական և միկրոմասնիկների փորձաքննություններ, որոշումներ են կայացվել՝ Վարդան Ավագյանին ու Էդուարդ Պողոսյանին տուժող ճանաչելու մասին:

Հանցանք կատարած անձին, ինչպես նաև գործի համար նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզաբանելու նպատակով հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter