HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մրցույթ՝ կլիմայի փոփոխության կամ մաքուր տեխնոլոգիաների ոլորտին առնչվող բիզնես գաղափարների համար

«Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հիմնադրամը, Climate KIC-ի ClimateLaunchpad ծրագրի հետ համագործակցությամբ, մեկնարկում է ClimateLaunchpad Հայաստան 2016 Ստարտափ Բիզնես Գաղափարների Մրցույթը: 

ClimateLaunchpad-ը բիզնես գաղափարների ամենամեծ մրցույթն է մաքուր տեխնոլոգիաների ոլորտում։ Մրցույթի նպատակներից են պայքարը կլիմայի փոփոխությունների դեմ, ինչպես նաև տնտեսական և սոցիալական զարգացման խթանումը: ClimateLaunchpad մրցույթին մասնակցում են 29 երկիր՝ ներառյալ Հայաստանը։

Ստարտափ թիմերը կարող են մասնակցել մրցույթին՝ առաջարկելով նորարար գաղափար կամ արտադրական լուծում կլիմայի փոփոխության կամ մաքուր տեխնոլոգիաների վերաբերյալ և վերածել այն կենսունակ բիզնեսի: Մրցույթի վերջնաժամկետը հունիսի 27-ն է, մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։

Ծրագրի շրջանակում կկայանան երկօրյա բիզնես ճամբար, 6-շաբաթյա արագացված մենթորային (խորհրդատվական) դասընթացներ, ազգային եզրափակիչ հանդիպում և եվրոպական եզրափակիչ հանդիպում։

Եզրափակիչ փուլի լավագույն 3 ստարափներին կշնորհվեն 10,000, 5,000 և 2,500 եվրո մրցանակներ:

«Մենք ցանկանում ենք բացահայտել կլիմայի փոփոխության կամ մաքուր տեխնոլոգիաների ոլորտին առնչվող և սաղմնային փուլում գտնվող բիզնես գաղափարները, ստեղծել համագործակցություն ստարտափ թիմերի, ձեռներեցների և բիզնես փորձագետների միջև և ձևավորել համագործակցության նոր ցանցեր, ինչպես նաև օգնել ամենախոստումնալից ստարտափերին հասցնել իրենց գաղափարները/ նորարարությունները հաջորդ փուլ»,- գրված է «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հիմնադրամի հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter