HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանություն «Անահիտ» հանգստյան տանը. ծեծելով սպանել է երիտասարդ աղջկան

Երեկ` ժամը  22:40-ի սահմաններում, Ստեփանավանի բժշկական կենտրոնից ոստիկանության Ստեփանավանի բաժնին հայտնել են, որ գլխուղեղային փակ տրավմա, գլխի մասում ստացած սալջարդ, ուղեղային կոմա ախտորոշմամբ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ մի աղջիկ: 

Հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ հիվանդանոց տեղափոխվածը 29-ամյան Ինգա Շիշլոն է: Արդեն այսօր՝ ժամը  02:00-ի սահմաններում, Ի. Շիշլոն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրավապահները պարզել են, որ նոյեմբերի 17-ին` ժամը  21:30-ի սահմաններում, Ստեփանավանի «Անահիտ» հանգստյան տան պահակակետում վիճաբանություն է տեղի ունեցել նշված հանգստյան տան պահակ  58-ամյա Արշավիր Դեմիրխանյանի և 29- ամյան Ինգա Շիշլոյի միջև: 

Վիճաբանության ժամանակ պահակը ձեռքերով, ոտքերով և ապակյա շշով հարվածներ է հասցել երիտասարդ աղջկան:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Ստեփանավանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական  գործ` ՀՀ Քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: 

Ա. Դեմիրխանյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Ստեփանավանի բաժնի ձերբակալվածների պահման վայր: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter