
Գառնեցիները սպառնում են դադարեցնել Երևան-Արարատի մարզ խմելու ջրի մատակարարումը, եթե կառավարությունը չկասեցնի Քաղցրաշենի ծրագիրը
Առավոտյան ժամը 10:00-ի սահմաններից Գառնի և Գողթ գյուղերի բնակիչները Գառնիում փակել են Երևան-Գառնի ավտոճանապարհը: Նրանք կառավարությունից պահանջում են դադարեցնել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման և Գեղարդա լճի ծրագրերը, դադարեցնել նաև շինարարությունն Ազատի կիրճում:
Այս պահի դրությամբ դեռևս արձագանք չի եղել: Բնակչությունը, սակայն, հայտարարել է, որ եթե կառավարությունն այդ որոշումը չկայացնի մեկ օրվա ընթացքում, ժողովուրդը կդադարեցնի Երևան-Արարատի մարզ խմելաջրի մատակարարումը, որն իրականացվում է Ազատի կիրճից:
Միաժամանակ բնակչությունը ստորագրահավաք է նախաձեռնել տեղում՝ ուղղված Մարդու իրավունքների պաշտպանին՝ իրենց իրավունքների պաշտպանությանն աջակցելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել