Քաղաքապետարանի աշխատակցի մոտ թմրանյո՞ւթ
Նախօրեին ոստիկանության ծառայողները թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Մասիսի քաղաքապետարանից ոստիկանության Մասիսի բաժին բերման են ենթարկել Մասիսի քաղաքապետարանի աշխատակից, նախկինում դատապարտված, 25-ամյա Արթուր Ղ.-ին:
Նրա գրպանից հայտնաբերվել է թղթով փաթեթավորված 5,6 գ կշռով դեղնականաչավուն զանգված, իսկ աշխատասենյակի գրասեղանի դարակից՝ 1,5 գ դեղնականաչավուն չորացված կանեփանման զանգված:
«Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել