HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարույթ է ընդունվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ քրեական գործը

Քաղաքացի Սուսաննա Գ.-ն զանգահարել է ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին և հայտնել, որ նախկին ծանոթն իրեն ծեծի է ենթարկել:

Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ ահազանգի հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնիաշխատակիցներ Արսեն Օ.-ն, Բագրատ Վ.-ն և Հրաչյա Թ.-ն մեկնել են դեպքի վայր, որտեղ նկատել են, որ Սուսաննա Գ.-ն գտնվում  է ալկոհոլի ազդեցության տակ, և վերջինիս սթափության աստիճանը ստուգելու համար Արսեն Օ.-ն Հրաչյա Թ.-ին խնդրել է զանգահարել շտապօգնություն: Քաղաքացին, լսելով ոստիկանների խոսակցությունը, սկսել է հայհոյանքներ հնչեցնել և բռնություն կիրառել ոստիկանության ծառայողների նկատմամբ: Շտապօգնության ժամանելուց հետո, Սուսաննա Գ.-ն քարեր է նետել ոստիկանների ուղղությամբ և շարունակել է հայհոյանքներ հնչեցնել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցված քրեական գործով Սուսաննա Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Հետագայում քննության անհրաժեշտությունից ելնելով՝ հիշյալ քրեական գործը ուղարկվել է ՀՀհատուկ քննչական ծառայություն և ընդունվել վարույթ:

Հիշեցնենք, որ նույն դեպքի վերաբերյալ քաղաքացի Սուսաննա Գ.-ի մոր հաղորդման հիման վրա՝ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը շարունակվում է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter