HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դրամաշնորհներ բնապահպանությամբ հետաքրքրված լրագրողների համար

ARMACAD ընկերությունը տեղեկացնում է շրջակա միջավայրի պահպանությամբ հետաքրքրված լրագրողների համար սահմանված 25,000 նորվեգական կրոն (մոտ $2900) արժողությամբ դրամաշնորհային ծրագրի մասին:

Մրցանակները 2016թ. կշնորհվեն հետևյալ հինգ բնագավառներում'
1. ապօրինի ծառահատում
2. ձկնորսություն
3. հանքարդյունաբերություն
4. թունավոր թափոնների արտանետում
5. որսագողություն

Դրամաշնորհները լրագրողներին կօգնեն հոգալ ճանապարհորդության, հարցազրույցների հետ կապված և այլ անհրաժեշտ ծախսեր, լուծել փաստաթղթային որոշ խնդիրներ:

Դիմումները պետք է ներառեն նախնական որոշակի հետազոտության մասին տվյալներ, ինքնակենսագրություն (CV), երկու երաշխավորող նամակ և տեղեկություններ նախկին աշխատանքային փորձի մասին:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2016թ. նոյեմբերի 1-ն է:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ Grants for Environmental Investigative Journalists.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter