
Տնտեսական ակտիվությունը 6%-ով աճել է
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն (ՏԱՑ) այս տարվա հունվար-ապրիլին, 2015 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, 6%-ով աճել է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված ցուցանիշների հրապարակումից։
ՏԱՑ-ի աճին, ըստ ԱՎԾ-ի տվյալների, նպաստել են արդյունաբերության, ծառայությունների և գյուղատնտեսության ոլորտները։
Արդյունաբերությունը, մասնավորապես, երկնիշ աճ է գրանցել՝ 10%։ Հունվար-ապրիլին արդյունաբերական արտադրանքի ծավալը ընթացիկ գներով հասել է մոտ 420,99 մլրդ դրամի։
Ծառայությունների ծավալն աճել է 9,3%-ով՝ հասնելով մոտ 368,2 մլրդ դրամի։
Գյուղատնտեսությունն էլ աճել է 4,1%- ով՝ կազմելով 117,7 մլրդ դրամ։
ՏԱՑ-ը ձևավորող մյուս ոլորտներում անկում է գրանցվել։ Մասնավորապես, շինարարության ծավալը նվազել է 7,4%-ով և կազմել 61,88 մլրդ դրամ։
Իսկ ներքին առևտրաշրջանառության ծավալը պակասել է 0,8%-ով և կազմել մոտ 600,2 մլրդ դրամ։
Մեկնաբանել