Իշխան Զաքարյանը հերքում է իր կապը Գեղարդալիճ-Գողթ-Կամարիս ջրագծի կառուցման հետ
ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հերքում է լրատվամիջոցների տարածած տեղեկություններն այն մասին, որ նրա անունը կապված է պետական ծրագրով իրականացվող Գեղարդալիճ-Գողթ-Կամարիս ջրագծի կառուցման հետ:
Զաքարյանի տարածած մամուլի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ ծրագրի հետ բացարձակապես որևէ առնչություն չունեմ: Համարելով, որ այս ամենը վատ տեղեկատվության պատճառով է, հարկ եմ համարում տեղեկացնել՝
1. «Գեղարդալիճ ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրով նախատեսվում է Գեղարդալճի ջուրը 14 կմ տարածքով անցկացնել Գողթ համայնքով, 7 կմ' Կամարիս համայնքով, 4.8 կմ' Ողջաբերդ համայնքով, 3.5 կմ' Գեղադիր համայնքով և 3.5 կմ' մինչև Հացավան: Ըստ այս ծրագրի պատասխանատուների հայտարարության' նախատեսված է ոռոգել Գողթ համայնքում 705 հա, Հացավանում' 120 հա, Ողջաբերդում' 55 հա, Գեղադիրում' 120 հա, «Ջրվեժ-Ձորաղբյուր» այգեգործական ընկերությանը պատկանող 260 հա և Ջրվեժի «Արգելոցապարկային համալիրի» 188 հա հողատարածքները:
2. Հայտարարում եմ նաև, որ Գառնի, Գողթ, Հացավան, Ողջաբերդ, Գեղադիր և Կամարիս համայնքներում որևէ հողատարածք չունեմ: Եթե որևէ կազմակերպություն կամ քաղաքացի կարող է ապացուցել իմ կապը վերոհիշյալ համայնքներում որևէ հողատարածքի հետ, ապա հաջորդ իսկ օրը, օրենքով սահմանված կարգով, «իմ այդ սեփականությունը» կնվիրեմ հայտնաբերողին»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել