HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտվել է ՀԷՑ-ից խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 2012 թվականի օգոստոսից մինչև 2015 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում «Սիրարփի ԱՀ» ՍՊԸ-ին պատկանող «Սիրարփի» ՓՀԷԿ-ից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ առաքված էլեկտրաէներգիայի իրական ծավալը ներկայացվել է շատ ավելին։
Նախնական քննությամբ պարզվել է, որ «Սիրարփի» ՓՀԷԿ-ը 2011 թվականի հունիսին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ կնքել է էլեկտրաէներգիայի առուվաճառքի պայմանագիր։ Նշված ՓՀԷԿ-ը կառուցվել է «Սիրարփի ԱՀ» ՍՊ ընկերության կողմից, որի տնօրենը հանդիսացել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ Ա. Գաբրիելյանի կինը։
2012 թվականի օգոստոսի 18-ին «Սիրարփի» ՓՀԷԿ-ի հաշվիչը փոխարինվել է նորով, որը հնարավորություն է տվել իրականացնել հեռահար միջամտություն: Արդյունքում՝ 2012 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2015 թվականի օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում «Սիրարփի» ՓՀԷԿ-ի հաշվիչի նկատմամբ հեռահար եղանակով տեխնիկական միջոցների և համակարգչային ծրագրերի գործադրմամբ իրականացվել է կողմնակի միջամտություն՝ փոփոխելով հոսանքի և լարման տրանսֆորմատորների տրանսֆորմացիաների գործակիցները, որի արդյունքում «Սիրարփի» ՓՀԷԿ-ից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ առաքված էլեկտրաէներգիայի ծավալը իրականից ավել է ներկայացվել:

Քննչական կոմիտեն հայտնում է, որ կատարված բազմածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ գործակիցների հեռահար փոփոխությանն անմիջական մասնակցություն է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման բաժնի նախկին պետ Ռուդիկ Պիվազյանը՝ նախնական համաձայնության գալով ՓԲԸ-ի տնօրենի՝ իրացման գծով տեղակալ Արսեն Գաբրիելյանի հետ, ում անմիջական ենթակայության տակ է գործել Ռ. Պիվազյանը։

Քննության տվյալներով՝ կողմնակի միջամտության արդյունքում իրականից ավել ներկայացված էլեկտրաէներգիայի ծավալը կազմել է 3.810.188 կՎտ./ժ, որի արժեքը կազմում է 95.694.000 ՀՀ դրամ, ինչը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ամբողջությամբ վճարվել է «Սիրարփի ԱՀ» ՍՊ ընկերությանը և խարդախությամբ հափշտակվել։

Արսեն Գաբրիելյանին և Ռուդիկ Պիվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն):
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter