HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահականի դարպասին «բախվողին» անմիջապես բռնել են

Երեկ գիշերը՝ ժամը 23:30-ի սահմաններում, նախագահական նստավայրի դարպասին է բախվել «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենա: Անվտանգության ծառայության աշխատակիցները կասեցրել են մեքենայի ընթացքը ու բռնել վարորդին:

Ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պարզել են, որ վարորդը 1972 թ. ծնված Վաչագան Իսոյանն է, որը եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ:

«Հանգամանքները պարզվում են: Վաչագան Իսոյանը ձերբակալված է: Կատարվում է քննություն»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter