
Վարչապետը վաղը կհանդիպի Քաղցրաշենի ոռոգման ծրագրի դադարեցումը պահանջող գառնեցիներին
Այսօր առավոտյան ժամը 10:00-ից Գառնի և Գողթ գյուղերի բնակիչները Գառնիում փակել են Երևան-Գառնի ավտոճանապարհը՝ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման և Գեղարդա լճի ծրագրերի դադրեցման պահանջով: Մինչ երեկո կառավարությունից որեւէ արձագանք չկար: Սակայն 19.40-ին բողոքի ակցիա անողներին մոտեցել է Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը եւ հայտնել, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունից լիազորված է խոսել բնակիչների հետ: Նա ասել է, որ վաղը ժամը 16-ին վարչապետն անձամբ կգա Գառնի եւ կլսի նրանց, կքննարկի ստեղծված իրավիճակը: Գառնի և Գողթ գյուղերի բնակիչները պատասխանել են, որ վարչապետին կդիմավորեն Գառնիում այն դեպքում, եթե գա կայացրած որոշմամբ:
Երկու համայնքների բնակիչները որոշել են անժամկետ բողոքի ակցիա անել՝ մինչեւ հարցին լուծում տրվի: Նրանք մտադիր են այս գիշերն անցկացնել փողոցում:
Տեսանյութը՝ Հրանտ Գալստյանի
Մեկնաբանել