HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՔԾ-ն չի ասում, թե կին գործարարին ծեծելու փաստով ում է հարցաքննելու

Նոյեմբերի 15-ին Սիլվա Համբարձումյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում գրավոր հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2011թ. նոյեմբերի 14-ին` ժամը 17-ի սահմաններում, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի սրճարանում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իրեն ծեծի է ենթարկել: 

Նույն օրը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ և  կատարվում է նախաքննություն: 

Հաշվի առնելով դեպքի հասարակական հնչեղությունը` մի շարք լրատվամիջոցներ հարցումներ են արել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ խնդրելով տրամադրել տեղեկատվության նախաքննության ընթացքի, այն է` հարցաքննության կանչված անձանց շրջանակի, կատարված և նախապատրաստվող  քննչական

գործողությունների կամ այն անձանց մասին, ում վարույթն իրականացնող մարմինը պատրաստվում է հրավիրել հարցաքննության սույն քրեական գործով: 

Նման բնույթի տեղեկատվության տրամադրումը ներկա փուլում չի բխում նախաքննության շահերից: Նախաքննությունը շարունակվում է, և դրա վերջնական արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ: 

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Մեկնաբանություններ (3)

gayane
2. SONA Դուք դա լուրջ էք ասում ???? Եթե լուրջ էք ասում վատ չէր լինի, եթե HANRAPETAKANIN AMEN INCH EL KARELI E խոսքերի համար HANRAPETAKANI առաջամարտիկները ևս մի PITI GLUX@ JARDER VOR EL BAN CHASI.......Եվ այդ մեկը լիներ նա, ով արդարացնում է այդ քայլը:
SONA
HANRAPETAKANIN AMEN INCH EL KARELI E,,,,PITI GLUX@ JARDER VOR EL BAN CHASI ,,,,
gayane
Ամոթ է , միակ կին գործարար խոշոր հարկատու և ոչ մի տղամարդ չի համարձակվում պաշտպանել....Եթե իշխանության մեջ համարձակ տղամարդիկ չկան, գուցե հասարակական կազմակերպությունները և կանայք սկսեն պայքարել կին գործարարի համար:Գուցէ սԱ էլ է ՄԵՆԹԱԼԻՏԵՏ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter