HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չենք լռելու». Հայաստանի գլխավոր կայարանը գյուղական խանո՞ւթ է (տեսանյութ)

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության ակտիվիստները պարզել են, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը դիտարկում է Երևանի երկաթուղային կայարանը որպես ոչ այլ ինչ, քան գյուղական խանութ:

Պարզվում է, որ իրենք իրենց սոցիալական ուղղվածությամբ և կորպորատիվ բարձր պատասխանատվությամբ օժտված ընկերություն հռչակած «Հարավկովկասյան երկաթուղիները» («Ռուսական երկաթուղիների» դուստր-ձեռնարկություն) ամեն երեկո՝ ժամը 20:30-ին, փակում են այցելուների առջև հանրապետության գլխավոր կայարանաշենքի դռները:

Հետաքրքիր է իմանալ երկաթգծի ղեկավարության կարծիքն այն մասին, թե ի՞նչ նպատակով են աշխարհի կայարանները աշխատում շուրջօրյա, և ո՞ր դեպքերի համար են դրանցում սպասասրահներ նախատեսված:

Ներկայացվող տեսանյութը նկարահանվել է երեկ` նոյեմբերի 17-ին՝ ժամը 20:45-ին:

Մեկնաբանություններ (1)

Ստվեր
Այդպես էլ պետք է լիներ, թե չէ Հայաստանից էդ ուր են գնում գնացքները, որ մի հատ էլ կայարանում մարդաշատ լիներ, թե մտածում եք Գյումրի գնալու համար մարդիկ պետք է գան գիշերվա ժամը 2-ին գնացքի սպասեն.... Ամոթ է...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter