
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից խախտել է հրադադարի պայամանավորվածությունը
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ մայիսի 25-ի կեսօրից հետո և լույս 26-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից վերսկսել է խախտել նախորդ գիշեր և մինչև կեսօր պահպանված կրակի դադարեցման պայմանավորվածությունը:
«ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացելպատասխան գործողություններ իրականացնելուց և շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»,- հայտնում մամուլի ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել