
Դրամը փոքր-ինչ արժևորվել է ապրիլին
Այս տարվա ապրիլին ՀՀ դրամի միջին փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 481,27 դրամ, իսկ հունվար-ապրիլ կտրվածքով՝ 486,82 դրամ։ Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) շտապ հավաքագրված տվյալները։
Մարտի և տարեսկզբի համեմատ դրամը փոքր-ինչ արժևորվել է, իսկ 2015-ի ապրիլի համեմատ՝ արժեզրկվել։
Ստորև գտնվող ինֆոգրաֆիկայում ներկայացված է ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ՝ տարեկան կտրվածքով։
Հիշեցնենք, որ 2015 թվականի ընթացքում արժութային շուկայում ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամը հիմնականում կայուն է եղել։ Տարվա միջին փոխարժեքը կազմել է 477,92 ՀՀ դրամ՝ 2014-ի 415,92 դրամի դիմաց։
Մայիսի 25-ի տվյալներով, ըստ ՀՀ կենտրոնական բանկի, 1 ԱՄՆ դոլարն արժե 477,78 ՀՀ դրամ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել