HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սփրեդը իրացրել են կարագի անվան տակ. օրինախախտները կենթարկվեն պատասխանատվության

Երկուշաբթի օրը` նոյեմբերի 21-ին, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նիստում կհրապարակվեն կարագի և բուսասերուցքային սփրեդի շուկաներում հարուցված վարչական վարույթի արդյունքները:

Ինչպես արդեն Հանձնաժողովը տեղեկացրել է, կարագի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող տնտեսվարողների փաստաթղթաշրջանառության ուսումնասիրությամբ  հայտնաբերվել են մի շարք խախտումներ, որոնք էլ կասկած են հարուցել նրանց գործունեության հանդեպ: Հանձնաժողովի նախաձեռնությամբ վաճառքի մեկ տասնյակից ավելի կետերից կատարվել է կարագի հսկիչ գնում և հանձնվել է լաբորատոր փորձաքննության:

Նիստի ընթացքում կհրապարակվեն բոլոր օրինախախտների անունները, ինչպես նաև փորձաքննության արդյունքները, որպեսզի սպառողները առավել ուշադիր լինեն վերջինների գործունեության նկատմամբ: Այս մասին հայտնում են ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից՝ միաժամանակ տեղեկացնելով, որ խոսքը վերաբերում է ինչպես ներկրող, իրացնող, այնպես էլ կարագի տեղական արտադրությամբ զբաղվող տնտեսվարողերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter