Հավաքված գումարը կծառայի Ալինայի առողջության վերականգնմանը
Հայաստանյան ինտերնետ հանրությունը և «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը, համագործակցությամբ «Հայաստանի խուլերի միավորում» հ/կ-ի և «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի «Երիտասարդական բանկ» ծրագրի և «Երիտասարդական ակումբների դաշնություն» հ/կ-ի, հրավիրում են մայիսի 1–ին' ժ. 17:00-19:30-ը, Խուլերի միավորման սպորտային դահլիճ' Եզնիկ Կողբացու 69` մասնակցելու «RealMadrid.am» երկրպագուների ակումբն ընդդեմ ֆեյսբուքյան «Ես նեռվային եմ» խմբի ֆուտբոլային խաղին:
Նպատակը' հասարակության ուշադրությունը կենտրոնացնել ՀՀ և ԼՂՀ գյուղերում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին օգնելու անհրաժեշտության վրա:
Խաղից առաջ կցուցադրվի «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի ներկայացրած' Արտավազ գյուղում բնակվող Ալինա Վարդանյանի ընտանիքի պատմությունը' հիմնավորելով խաղից հետո կատարվելիք հանգանակության առաջարկը: Ալինայի վերաբերյալ տեսաֆիլմը կարող եք դիտել այստեղ:
Հավաքված գումարը կծառայի Ալինայի առողջությունը վերականգնելու անհետաձգելի խնդրին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել