HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարզվել է ջրատարում հայտնաբերված դիակի ինքնությունը

2016թ. մայիսի 26-ին՝ ժամը 10:10-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղից դեպի Աղավնատուն գյուղ տանող հոսող ջրատարում դիակ կա:    

Քննչական կոմիտեն հայտնում է, որ անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Ջրատարում հայտնաբերվել է կնոջ դի, որի զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է կնոջ ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակչուհի Անահիտ Վարուժանի Կարապետյանն է, ում շուրջ մեկ օր որոնել են որպես անհետ կորած:

Վերցվել են փորձանմուշներ, կնոջ մահվան պատճառը պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ։

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter