HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ղարաբաղի վերքերը» տեսասկավառակների մայր օրինակները Սերժ Սարգսյանի մոտ են

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում մասնակցել է բուլղարացի ռեժիսոր Ցվետանա Պասկալևայի «Ղարաբաղի վերքերը» ֆիլմաշարի տեսասկավառակների շնորհանդեսին: Տեսասկավառակները բաղկացած են արցախյան ազատամարտի վերաբերյալ ռեժիսորի 7 վավերագրական ֆիլմերից, որոնք ձայնագրվել են 6 լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և բուլղարերեն: 

Ցվետանա Պասկալևան շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին՝ համաշխարհային վավերագրության համար կարևոր ու մեծ այս ծրագրի իրագործմանն աջակցության համար, որի շնորհիվ, ըստ նրա, հնարավոր կլինի ճիշտ պատկերացում կազմել ղարաբաղյան խնդրի մասին: 

Ցվետանա Պասկալևան «Ղարաբաղի վերքերը» նախագծի տեսասկավառակների մայր օրինակները` համապատասխան հավաստագրով, միջոցառման ժամանակ հանձնել է նախագահ Սարգսյանին:

Հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել վավերագրող, ռեժիսոր Ցվետանա Պասկալևայի կատարած մեծ աշխատանքը, առանց որի, նախագահի խոսքով, ամբողջական պատկերացում չէր լինի ղարաբաղյան հակամարտության մասին:

Նախագահը շնորհակալություն է հայտնել Ցվետանա Պասկալևային, ով իր երիտասարդ կյանքի մի մեծ հատված եղել է հայ զինվորի, երկրապահի, հայոց հողի պաշտպանի կողքին և հավերժացրել այն մարդկանց գործունեությունը, ովքեր կարողացել են պատվով պաշտպանել իրենց հայրենի հողը: Սերժ Սարգսյանի խոսքով, արված աշխատանքը և ցուցաբերված աջակցությունը նաև հարգանքի տուրք է բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցել են այդ մեծ գործին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այսօր ոչ պակաս կարևոր է շարունակել ղարաբաղցիների պայքարի ճշմարտացիությունը աշխարհին հասցնելու գործը: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter