Տիգրան Մկրտչյանը նշանակվել է Լիտվայում Հայաստանի դեսպան
Սերժ Սարգսյանի մայիսի 28-ի հրամանագրով Տիգրան Մկրտչյանը նշանակվել է Լիտվայում Հայաստանի դեսպան: Այս մասին հայտնում է Արտաքին գործերի նախարարությունը:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Տիգրան ՄԿՐՏՉՅԱՆԻՆ նշանակել Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիլնյուս)»,- գրված է հրամանագրում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել