
Արայիկ Հարությունյանը կայցելի Շվեյցարիա և Ֆրանսիա
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-4-ը աշխատանքային այցով մեկնելու է Շվեյցարիա և Ֆրանսիա: Այս մասին հայտնում են կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Վարչապետն այցի շրջանակներում հանդիպումներ է ունենալու Ժնևի և Մարսելի հայկական համայնքների ներկայացուցիչների, ինչպես նաև տեղի մի խումբ գործարարների հետ: Հանդիպումների ընթացքում Ա. Հարությունյանը նրանց հետ քննարկելու է հետագա համագործակցության մի շարք հարցեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել