Դ. Փախչանյանը նշանակվել է ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ
Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Դավիթ Փախչանյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ - պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ նշանակելու մասին: Ստորեւ՝ Դավիթ Փախչանյանի կենսագրական տվյալները, որը տրամադրել է նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
ԴԱՎԻԹ ՓԱԽՉԱՆՅԱՆ
Ծնվել է 1970թ. նոյեմբերի 6-ին, Երևանում:
Կրթությունը՝ բարձրագույն, 1992թ. Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ, 2010թ. Մոսկվայի էկոնոմիկայի
բարձրագույն դպրոց:
Դավիթ Փախչանյանը Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում ուսումն ավարտելուց հետո աշխատանքային
գործունեությունը սկսել է «Ավիտ» ընկերությունում որպես մենեջեր: 1998-2013թթ. Եղել է «Աերոսիբ»
ավիափոխադրումներ ընկերության գործադիր տնօրեն-համահիմնադիր:
2006թ. ծավալել է հասարակական գործունեություն՝ լինելով «Այբ» ակումբի, «Այբ» կրթական և «Բենհուր
Փախչանյան» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր: 2014թ. եղել է «Արար» քաղաքակրթական
հետազոտությունների հիմնադրամի համահիմնադիր-հոգաբարձուների խորհրդի անդամ: 2014թ. առ այսօր հանդիսանում
է «Դիլիջան կենտրոնական դպրոցի», իսկ 2015թ.-ից նաև «Այբ» կրթական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի
նախագահ:
Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտին կից անցել է ռազմական պատրաստություն, ունի պահեստազորի
«լեյտենանտ» զինվորական կոչում:
Ամուսնացած է, ունի մեկ երեխա:
Փախչանյանի լուսանկարը՝ «Այբ» կրթահամալիրի էջից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել