
Հայաստանը շարունակում է մնալ 110-րդը
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասարկարգման վարկանիշային ցուցակը: Հայաստանի ընտրանին 315 հաշվարկային միավորով զբաղեցնում է 110-րդ տեղը. թիմը պահպանել է նախորդ երկու ամսվա հորիզոնականը:
Համաշխարհային ցուցակը շարունակում է գլխավորել աշխարհի փոխչեմպիոն Արգենտինան, որին հաջորդում են Բելգիան, Կոլումբիան, Գերմանիան, Չիլին, Իսպանիան, Բրազիլիան, Պորտուգալիան, Ուրուգվայը, Ավստրիան:
Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական 5-րդ խմբում Հայաստանի առաջիկա մրցակիցներից Ռումինիան 22-րդն է (նահանջել է նախորդ ամսվա համեմատ 3 տեղով), Լեհսաստանը՝ 27-րդը (0), Դանիան՝ 38-րդը (+3), Մոնտենեգրոն՝ 90-րդը՝ (+4), Ղազախստանը՝ 112-րդը (+5):
Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն ցուցանիշն ունի Ուկրանիան (19), հաջորդում են Ռուսաստանը (29), Ուզբեկստանը (66), Բելառուսը (78), Էստոնիան (94), Լատվիան (104), մյուսները Հայաստանից ավելի ցածր հորիզոնականներում են:
Մեր հարեւաններից Թուրքիան 18-րդն է, Իրանը՝ 39-րդը, Վրաստանը՝ 137-րդը, Ադրբեջանը՝ 138-րդը:
Հաջորդ ցուցակը կհրապարակվի հուլիսի 14-ին:
Մեկնաբանել