HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներին մեղադրանք է առաջադրվել

Գեներալ-մայոր ՄելսիկՉիլինգարյանին, գնդապետներ Արմեն Մարգարյանին և Մհեր Պապյանին մեղադրանքներ են առաջադրվել՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու համար:  Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվութան  և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում շարունակվում է զինված ուժերի կարիքների համար տարբեր ապրանքատեսակների գնման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննությունը։

Ըստ Քննչական կոմիտեի` քննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ հունիսի 2-ին գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին և գնդապետներ Արմեն Մարգարյանին և Մհեր Պապյանին մեղադրանքներ են առաջադրվել՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու համար, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ։

Մասնավորապես՝ Մ. Չիլինգարյանին և Ա. Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով, Մ. Պապյանին՝ ՀՀքրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդմասով։

Նույն օրը քննիչը միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

Մեկնաբանություններ (1)

yervant
Այրած սրտի մխիթարանք - բուն մեղադրանքը պէտք է ընել հայոց բանակին ընդհանուր գերագոյն հրամանատարին առանց որու տերեւ չի շարժիր երկրում;

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter