HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինծառայող Խ.Հարությունյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է նույն զորամասի մեկ այլ զինծառայող

Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Խորեն Դերենիկի Հարությունյանի մահվան դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող։ 
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ ձ
եռնարկված քննչական գոծողությունների արդյունքում պարզվել է, որ Խ.Հարությունյանը մահացու հրազենային վնասվածքն ստացել է մարտական դիրքում կրտսեր սերժանտ Ա.Խաչատրյանի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակոցից։

Կրտսեր սերժանտը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով (զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։
Նախաքննությունը շարունակվում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter