
Սահմանին խաղաղ է եղել
Հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդը խախտել է միայն հրաձգային զինատեսակներից: ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը և վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն»,- գրված է հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել