HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել է «ՀայՏեք» կիբերանվտանգության կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նիստը

Հունիսի 4-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի երկրորդ նիստը, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության բաժինը։

Նիստի ընթացքում, ի թիվս օրակարգային հարցերի, քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հայտարարված ՏՀՏ և ԲՏ ոլորտներում մասնագիտացված զորակոչիկների մրցույթին վերաբերող խնդիրներ: Հոգաբարձուների խորհրդի կազմում է ընդգրկվել պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը:

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ ՏՀՏ և ԲՏ ոլորտներում մասնագիտացված զորակոչիկների մրցույթին կարող են մասնակցել 2016 թվականի ամառային զորակոչի ժամանակ զորակոչի ենթակա, ՏՀՏ և ԲՏ ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ և համապատասխան խնդիրներ լուծելու պրակտիկ հմտություններ ունեցող զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով. ծրագրավորում, ցանցային ադմինիստրատոր, ցանցեր, կիբեռանվտանգություն: Մրցույթի նպատակն է  պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների կիրառումը, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter