Որդան կարմիրը կներկայացվի ՅՈւՆԵՍԿՕ-ում գրանցվելու համար
Որդան կարմիր ներկը «Սարդ» խանութների ցանցի կողմից կներկայացվի ՅՈւՆԵՍԿՕ-ին' ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցելու համար: Հաշվի առնելով հարևան որոշ երկրների մշակութային յուրացման քաղաքականությունը' խնդիրն այսօր խիստ ակտուալ է: Այս մասին հայտնում է «Սարդ» խանութների ցանցը:
Այսօր եվրոպական ամենաբարձրակարգ ներկերն անգամ ունեն առավելագույնը մի քանի տասնամյակի երաշխիք, այնինչ Որդան կարմիրն իր գույնը պահպանում է հազարամայակներով: Մինչ օրս դրա հետքերը հայտնաբերվում են հազարամյակների վաղեմության հայկական կոթողների ավերակներում և հնագույն մատյաններում:
Առաջին դարի հռոմեացի բնագետ Պլինիոս Ավագը հավաստում է, որ Հայաստանից համաշխարհային շուկա արտահանվող հիմնական ապրանքների ցուցակն սկսվում էր Որդան կարմիրով: Այդ ներկի մասին բազմաթիվ վկայություններ կան օտար և հայ պատմիչների երկերում: Այն համարվել է աշխարհի ամենագեղեցիկ ներկը, կոչվել «Արևելքի հրաշք» և «Արքայական ծիրանի»:
Շուտով Որդան կարմիրը գրանցելու առաջարկը «Սարդ» խանութների ցանցի կողմից կներկայացվի Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովին:
Նշենք նաև, որ ներկայումս ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում արդեն գրանցված են հայկական խաչքարը, դուդուկը, «Սասունցի Դավիթ» էպոսը և լավաշը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել