HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հեմոդիալիզային ծառայություն` Վայոց ձորում

Վայոց ձորի մարզի «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ում  այսօրվանից  կգործի  հեմոդիալիզային ծառայությունը: ՀՀ առողջապահության նախարարի հրամանով տվյալ բժշկական օգնության և սպասարկման  անհրաժեշտությունն ունեցող քաղաքացիները պետական պատվերի շրջանակում  ծրագրային հեմոդիալիզի ծառայությունից  կօգտվեն  հենց իրենց բնակության վայրում և ստիպված չեն լինի հասնել մայրաքաղաք։

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ վերջին տարիներին քայլեր են ձեռնարկվել  հեմոդիալիզի ծառայության աշխարհագրությունը մարզերում ընդլայնելու ուղղությամբ: ՀՀ վարչապետի հանձնարարությամբ` ՀՀ առողջապահության նախարարությունը  Վայոց ձորի մարզպետարանի հետ համատեղ  վերջին ամիսներին ձեռնամուխ է եղել հեմոդիալիզային ծառայության գործարկման աշխատանքներին:

Մասնավորապես` ձեռք են բերվել համապատասխան սարքավորումներ, իրականացվել է անհրաժեշտ կադրերի վերապատրաստում:  Արդյունքում, այսօրվա տվյալներով,  նորաստեղծ ծառայությունը բուժօգնություն  կտրամադրի 6 հիվանդի:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter