HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրճատել արտանետումների ծավալը և ապահովել կայուն էներգետիկ զարգացում. Երևանի ավագանին կքննարկի նոր ծրագիրը

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ շուտով քննարկման կդրվի Երևան քաղաքի կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրի նախագիծը: Այն ներկայացվել է քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման, ինչպես նաև Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության և տրանսպորտի խորհուրդներին:

Համաձայն հաղորդագրության` մասնավորապես ներկայացվել են քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում, այդ թվում տրանսպորտի և արտաքին  լուսավորության, ինչպես նաև հանրային, բնակելի նշանակության  շենքերում և այլ ենթակառուցվածքներում համալիր միջոցառումներ, որոնց արդյունքում հնարավոր կլինի էներգախնայողությունների շնորհիվ կրճատել արտանետումների ծավալը և ապահովել կայուն էներգետիկ զարգացում:

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշել է, որ միանալով Եվրոպական միության «Քաղաքապետերի Դաշնագիր» նախաձեռնությանը` Երևանն ստանձնել է որոշակի պարտավորություն՝ մինչև 2020 թվականը առնվազն 20%-ով կրճատել ջերմոցային գազերի արտանետումները: Դա, ըստ Վ. Նիկոյանի, հնարավորություն կտա քաղաքային տնտեսությունը համապատասխանեցնել էներգետիկ զարգացման սկզբունքներին՝ կիրառելով եվրոպական քաղաքների փորձը:

«Ծրագիրն, ըստ էության, ինչպես էներգաարդյունավետության բարելավման, այնպես էլ շրջակա միջավայրի պահպանության երկարաժամկետ ռազմավարության իրականացման մեկնարկային քայլ է», - ասել է Վ. Նիկոյանը: Խորհուրդների անդամները միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն են տվել նախագիծն առաջիկայում Երևանի ավագանու քննարկմանը ներկայացնելուն:

Լուսանկարը` Երևանի քաղաքապետարանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter