HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունիսի 15-ից իր աշխատանքը կվերսկսի Երևան-Բաթումի-Երևան երթուղում գործող «Արմենիա» գնացքը

Հունիսի 15-ից իր աշխատանքը կվերսկսի Երևան-Բաթումի-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքը: Այս մասին տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժինը: Տոմսերի վաճառքը կիրականացվի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Արմավիրի կայարանների տոմսարկղերում և ՀԿԵ-ի կայքում:   
Երևանից գնացքը մեկնելու է ամեն օր՝ ժամը 15:30-ին: Ընկերությունը տեղեկացնում է, որ Երևանից Բաթումի ուղևորությունը տևում է 15 ժամ 40 րոպե, իսկ հետադարձ ճանապարհը՝ 15 ժամ 50 րոպե:
«Անցած տարվա հետ համեմատ տոմսերն էժանացել են մոտ 20%-ով. այժմ գները տատանվում են
9 850 դրամից մինչև 25 760 դրամի սահմաններում՝ կախված վագոնի կարգից: Ֆիրմային գնացքի վագոնները համապատասխանում են տեխնիկական, սանիտարահիգիենիկ նորմերին և անվտանգության պահանջներին: Բարձր հարմարավետությամբ կուպեներում և ննջավագոններում ուղևորներին անվճար տրամադրվում է Wi-Fi կապ: ԱՊՀ երկրների Երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի տնօրինությունը Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքին շնորհել է «ֆիրմային» կարգավիճակը և «Արմենիա» անվանումը մայիսին»,- հայտնում է ՀԿԵ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter