HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռազմարդյունաբերությանն աջակցող մոբիլիզացիոն ծրագրին միացել է շուրջ 300 մասնագետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների և ձեռնարկությունների միության նախաձեռնած ռազմարդյունաբերությանն աջակցող մոբիլիզացիոն ծրագրին միացել է շուրջ 300 մասնագետ: Այս մասին տեղեկացնում է ԻՏՁՄ-ն:
Կայացել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնած ՏՀՏ
(Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների) և ԲՏ (Բարձր տեխնոլոգիաների) ոլորտի
մոբիլիզացիոն ծրագրին աջակցել ցանկացողների առաջին հանդիպումը: Այս նախաձեռնության նպատակն է համախմբել գիտական ներուժը, մարդկային ռեսուրսները և միավորել առկա ռազմարդյունաբերական համակարգին:
Ստեղծվել են աշխատանքային խմբեր, որտեղ ընդգրված են մի շարք կամավոր ծրագրավորողներ, ինժեներներ, ֆիզիկոսներ, քիմիկոսներ, բժիշկներ և այլ մասնագետներ, որոնց թիվը հասնում է 300-ի:
Հանդիպման ընթացքում ներկայացվել է միության կողմից արդեն իսկ կատարված աշխատանքները, կազմվել է միջոցառումների ծրագրեր՝ կամավորների կողմից իրականացվող աշխատանքների հետագա կարգավորման նպատակով:
ԻՏՁՄ-ն հիշեցնում է, որ ՏՀՏ և ԲՏ ոլորտի մոբիլիզացիոն ծրագիրն իրականացվում է պաշտպանության նախարարի հրամանով, համաձայն որի` համապատասխան աշխատանքներ են տարվում զինատեսակների արդիականացման ուղղությամբ: Դեռևս ապրիլ ամսին ԻՏՁՄ հայտարարել էր ՏՀՏ ոլորտի մոբիլիզացիոն ծրագրի մեկնարկի մասին, որի շրջանակում հավաքագրվում է կամավորների և
տեխնիկական ռեսուրսների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն: Ընկերությունը տեղեկացնում է նաև, որ ստեղծվել է նաև հատուկ հաշվեհամար, որին փոխանցված գումարը հատկացվում է Հայոց բանակի մարտունակությանն ուղղված կարևորագույն խնդիրների լուծմանը: Այն է՝ Կոնվերս Բանկ ՓԲԸ, ՀՀ դրամ 19300 52916980200: Այլ երկրներից փոխանցումներ կատարելու համար անհրաժեշտ է նշել նաև բանկի SWIFT կոդը` COVBAM22: Հաշվեհամարի սեփականատերը՝ Ինֆորմացոին տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է: Փոխանցման նպատակը՝ մոբիլիզացիոն ծրագրի նեդրում, մոբիլիզացիա, օգնություն մոբիլիզացիոն ծրագրի իրականացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter