Սեփականաշնորհման ղարաբաղյան տարբերակ
Վերջերս սեփականաշնորհվել են Ղարաբաղի շինարարական կազմակերպությունները: Դրանք բավական հարուստ կազմակերպություններ են, ունեն մեծ շինություններ, տեխնիկական հզոր բազա: Առայժմ հանրությունից գաղտնի են պահվում կազմակերպությունների նոր սեփականատերերի անունները:
Մեր տեղեկությունների համաձայն բոլոր այդ կազմակերպություններում իր մասնաբաժինն ունի Ղարաբաղի փոխվարչապետ Յուրի Ղազարյանը, մասնավորապես հաստատվում է այն տեղեկությունը, որ համապետական շինարարական թիվ մեկ եւ թիվ երեք կազմակերպությունները նրանն են: Իհարկե, չի բացառվում, որ Յ. Ղազարյանի անունը ոչ մի տեղ չլինի:
Ուրիշի անուններով սեփականություն ձեռք բերելը միայն Հայաստանում չէ, որ աշխատում է: Փոխվարչապետը վերջերս ձեռք է բերել նաեւ Մարտունի քաղաքի ամենամեծ խանութը՝ «Ունիվերմագը»: Ըստ մեր աղբյուրների նրան է պատկանում նաեւ Երեւան-Ստեփանակերտ երթուղային գիծը:
Մեկնաբանել