Պաշտոնյաները հանիրավի մեղադրվել են ծանր հանցագործության կատարման մեջ. ՀՔԾ
Հրանտ Հ.-ի վերաբերյալ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող քրեական գործի դատաքննության ընթացքում վկաներ` Աշոտ Գ.-ն, Ռիտա Գ.-ն և Կարեն Օ.-ն հայտնել են պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց՝ ոստիկանության Վարդենիսի բաժնի աշխատակիցների և քննչական կոմիտեի Վարդենիսի բաժնի քննիչների կողմից իրենց նկատմամբ բռնություններ գործադրելու, բացատրություններ և ցուցմունքներ կորզելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև նրանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ տվյալներ: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ-ն
Քաղաքացիների նույնաբովանդակ հաղորդումների հիման վրա' պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեականգործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են վերջիններիս հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլորհանգամանքները:
Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում Ռիտա Գ.-ի, Աշոտ Գ.-ի և Կարեն Օ.-ի հայտնած տեղեկություններն ամբողջությամբ հերքվել են ինչպես ոստիկանության աշխատակիցների և քննիչների ցուցմունքներով ներկայացված փաստարկներով, այնպես էլ նույն անձանց՝ Ռիտա Գ.-ի, Աշոտ Գ.-ի և Կարեն Օ.-ի՝ հետագայում տված խոստովանական ցուցմունքով, որ իրենք սուտ տեղեկություններ են հայտնել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից հանցագործություն կատարելու վերաբերյալ:
Այս կերպ, համաձայն պաշտոնական հաղորդագրության, քրեական գործով վկաները պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց անհիմն մեղադրել են ծանր հանցագործության կատարման մեջ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով չեն հիմնավորվել ինչպես ՀՀ ոստիկանության, այնպես էլ՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից հանցագործություն կատարելու հանգամանքները, ուստի որոշում է կայացվել վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել:
Միաժամանակ ակնհայտ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հատուկ քննչական ծառայությունում քրեական օրենսգրքի 333-րդհոդվածի 1-ին մասի և 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել