HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԱՀԿ-ն խթանում է հասարակական կարգի պահպանման ժողովրդավարական սկզբունքները Հայաստանում

ԵԱՀԿ աջակցությամբ հրատարակաված ոստիկանության գործողությունների, ուժի գործադրման և բանակցություններ վարելու ռազմավարության վերաբերյալ երկու ուղեցույցները ներկայացվեցին այսօր Երևանում:

«Չափազանց կարևոր է, որպեսզի պետությունը բոլոր հնարավոր ջանքերը գործադրի`երաշխավորելու ուժի կիրառումը լինի օրենքի սահմաններում և խիստ համաչափության մեջ»,- նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Հոֆսթրան: «Ոչ պատշաճ և անհամաչափ ուժի կիրառումը կարող է հանգեցնել ոչ միայն մարդու իրավունքների ոտնահարման, այլ նաև հանրության կողմից վստահության կորստի, որն անմիջականորեն կանդրադառնա արդյունավետ ոստիկանական ծառայություն մատուցելու կարողության վրա»:

Հասարակական կարգի պահպանության մեջ ներգրավված ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների գործողությունների, զանգվածային անկարգությունների ժամանակ նրանց կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման ուղեցույցը ուրվագծում է ընդհանուր այն սկզբունքները և մարտավարությունը, որ պետք է կիրառվի ազգային օրենսդրության սահմաններում: Այն նաև ներկայացնում է միջազգային գործիքները և քննարկում ժամանակակից օրենքի պահպանման գործողությունների առանձնահատկությունները:

Հասարակական կարգը պահպանելիս և հասարակական անվտանգությունն ապահովելիս բանակցություններ վարելու վերաբերյալ ուղեցույցը ներկայացնում է կիրառման համար դյուրին մոտեցում, ուղեկցվում գործնական օրինակներով, որոնք կօգնեն ապահովել հաղորդակուցթյան արդյունավետությունը թե’ ինքնաբուխ և թե’ նախատեսված միջոցառումների ժամանակ:

Երկու հրատարակություններն էլ մշակվել են ԵԱՀԿ փորձագետի կողմից` Հայաստանում ոստիկանության համապարփակ բարեփոխումներին աջակցելու ԵԱՀԿ գործունեության շրջանակում: Այս մասին հայտնում են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter