HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանկապարտեզների նորոգում, տրակտորի ձեռքբերում եւ բնակելի տարածքների նվիրատվություն. Կառավարության այսօրվա նիստի որոշումները

Կառավարության այսօրվա նիստում որոշվել է գումար հատկացնել Արմավիրի մարզի Փարաքար և Դողս համայնքների դպրոցների տանիքների վերանորոգման, ինչպես նար մարզի Տանձուտ համայնքի մանկապարտեզի վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման համար: Ինչպես նշել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, մանկապարտեզի վերանորոգումը կիրականացվի հաջորդ տարի, բյուջեի միջոցներով: Նախարարը տեղեկացրել է նաև, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ նման ծրագիր, Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով, կիրականացվի նաև հարևան գյուղում: Ըստ նրա՝ այն կապահովի շուրջ 185 երեխայի նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունը:

Գումար կհատկացվի նաև Արտաշար համայնքին МТЗ-82 մակնիշի գյուղատնտեսական տրակտորի ձեռք բերման համար. համայնքը չուներ ժամանակակից գյուղտեխնիկա: Մյուս հիմնախնդիրը վերաբերում է Արմավիր քաղաքի պահածոների գործարանի նախկին վարչական շենքի (վերակառուցվել է բնակելի շենքի) բնակելի տարածքների նվիրատվության աշխատանքներին. առ այսօր թվով 36 ընտանիքներ չեն դիմել իրենց զբաղեցրած բնակարանների համար համապատասխան պայմանագրեր կնքելու և պետական գրանցում իրականացնելու համար, քանի որ գտնվում են սոցիալապես ծանր վիճակում և չունեն համապատասխան ֆինանսական միջոցներ՝ պայմանագրերի նոտարական վավերացման և պետական գրանցման պետական տուրքի վճարումներն իրականացնելու: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարզպետարանը ևս չունի համապատասխան ֆինանսական միջոցներ գործընթացն ավարտելու համար՝ գումար կհատկացվի նաև այդ նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter