HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տնտեսվարող սուբյեկտներում ստուգումների իրականացման արգելքի ժամկետը կերկարաձգվի մինչեւ տարեվերջ

Տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը խթանելու և վերջիններիս աջակցություն ցուցաբերելու նպատակով գործադիրը այսօր փոփոխություններ և լրացում է կատարել 2015թ. հուլիսի 30-ի համապատասխան որոշման մեջ՝ առաջարկելով ստուգումների իրականացման արգելքի ժամկետը երկարաձգել՝ 01.07.2016թ. փոխարեն սահմանելով մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը:

Միաժամանակ, որոշմամբ նախատեսվում է թույլատրել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված և բարձր ռիսկային խմբում գտնվող սուբյեկտների մոտ համապատասխան ստուգաթերթերի հիման վրա իրականացնել ստուգումներ հետևյալ ոլորտներում՝ հանրային սննդի կազմակերպում, մսամթերքի արտադրություն, կաթնամթերքի արտադրություն, կրեմային հրուշակեղենի արտադրություն, ոչ կենդանական ծագման մթերքների և խոհարարական արտադրանք, ձկնամթերքի արտադրություն:

Ըստ հիմնավորման՝ ՀՀ կառավարության 2015թ. հուլիսի 30-ի համապատասխան որոշմամբ սահմանված է, որ 01.08.2015թ. մինչև 01.07.2016թ. «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով սահմանված պետական մարմինների կողմից ստուգումները կարող են իրականացվել միայն` պետական կառավարչական հիմնարկներում, ՊՈԱԿ-ներում, ՀՈԱԿ-ներում, 100% պետական կամ համայնքային բաժնեմասով ՓԲԸ-ներում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում, տնտեսավարող սուբյեկտների գրավոր դիմումի հիման վրա, մանկապարտեզներում և դպրոցներում երեխաների սննդի կազմակերպման նկատմամբ իրականացվող ստուգումների, հանրային անվտանգության, անձանց իրավունքների, կյանքի և առողջության պաշտպանության, պետության պաշտպանության և անվտանգության ապահովման դեպքերում՝ միայն ՀՀ վարչապետի գրավոր համաձայնությամբ, որոշման հավելվածով հաստատված տեսչությունների ստուգումների ստուգաթերթերով` ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված և բարձր ռիսկային խմբում գտնվող սուբյեկտների մոտ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter