HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի ամերիկյան համալսարանը դարձել է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության անդամ

Հայաստանի առաջատար բարձրագույն կրթական հաստատությունները, որոնք պատրաստում են ՏՀՏ ոլորտի մասնագետներ, անդամակցում են Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությանը։ Ոլորտի զարգացմանը նպաստող կարևոր այդ օղակին է միացել նաև Հայաստանի ամերիկյան համալսարանը: Այս մասին հայտնում է ՏՀՏԳ միությունը։

«Մեր ծրագրերին և գաղափարներին վտահել են Հայաստանի առաջատար բուհերը։ Միասին մենք իրականացնելու ենք կրթական բազմաթիվ ծրագրեր, որոնք կնպաստեն այսօրվա աշխատաշուկայի համար մրցունակ մասնագետներ պատրաստելուն»,- նշել է  ՏՀՏ ԳՄ տնօրեն Լիլիթ Գևորգյանը։

ՏՀՏԳՄ-ն իր գործունեության մասին ազդարարել է 2015 թվականի նոյեմբերին՝ նպատակ ունենալով երկրում գործող ՏՀՏ մի շարք ընկերությունների նախաձեռնությամբ դիտարկելու ոլորտի գործատուների իրավունքները և պաշտպանելու նրանց շահերը: Միությունը հնարավորություն կտա ամրապնդելու ՏՀՏ ոլորտի գործատուների միջև փոխադարձ հարգալից վերաբերմունքը, աջակցելու ՏՀՏ ոլորտի և բիզնես միջավայրին վերաբերվող օրենսդրության՝ ոլորտի փոփոխվող պահանջներին համապատասխանեցմանը, նպաստելու փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, դրա գործունեության համար բարենպաստ պայմանների ձևավորմանը, ինչպես նաև խթանելու ՏՀՏ ոլորտում ձեռներեցության զարգացմանն ու նոր կազմակերպությունների ստեղծմանը:

Հայաստանի ամերիկյան համալսարանն այս օրերին տոնում է իր հիմնադրման 25-ամյակը։ Տոնական միջոցառումների շրջանակներում անցած շաբաթ տեղի ունեցավ «Ձեռներեցություն և նորարարություն» խորագրով կոնֆերանսը, ինչպես նաև Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի (EPIC) բացումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter