Ֆլեշ-մոբ` Հայաստանում ստեղծագործ մտքերի սպանության դեմ
Ապրիլի 27-ին' ժամը 15: 00-ին ,Ա. Թամանյանի արձանի մոտ տեղի կունենա ֆլեշ-մոբ միջոցառում:
Միջոցառման նպատակն է ցույց տալ հանրությանը, որ Հայաստանում ստեղծագործ մտքերի սպանությունը ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է: «Մենք' ոգևորվելով Զումեր ընկերության հեռադիտակների գաղափարից և միևնույն ժամանակ համարելով, որ այն զարգացած ծառայություն մատուցող երկրների պես կարող է հաջողությամբ իրագործվել նաև Հայաստանում, փորձում ենք մեր միջոցառման օգնությամբ համապատասխան լսարանի ուշադրությունը հրավիրել այդ խնդրին»,- գրում են կազմակերպիչները:
Միջոցառմանը մասնակցելու համար պահանջվում է'
1. լինել սև արևային ակնոցով,
2. ունենալ մուգ անձրևանոց,
3. պահպանել 100%- ոց լռություն' 15 րոպե,
4. տխուր տրամադրությունը պարտադիր է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել