HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինված ուժերի ռազմաբժշկական ծառայությունը համալրվում է նոր սարքավորումներով

Հունիսի 10-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ են այցելել Ռուսաստանի հայերի միության անդամներ, ՌԴ Կրասնոդարի երկրամասի հայկական համայնքի ղեկավար Ռազմիկ Գևորգյանն ու համայնքի ղեկավարի տեղակալ Հայկ Մուրադյանը: Այցելության նպատակը զինվորական հոսպիտալին Կրասնադարի երկրամասի հայկական համայնքի կողմից ձեռք բերված ժամանակակից ռեանոմոբիլն ու բժշկական սառնարանը հանձնելն էր: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

«Շնորհակալություն հայտնելով ԶՈւ ռազմաբժշկական ծառայությանը ցուցաբերվող հետևողական աջակցության համար` հոսպիտալի պետ, գնդապետ Արամ Ասատուրյանը փաստել է, որ տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցների ուշադրության և հոգածության շնորհիվ բարելավվում է զինծառայողների բուժսպասարկման  որակն ու արդյունավետությունը:

Կրասնոդարի երկրամասի հայկական համայնքի ղեկավարներին հունիսի 9-ին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հետագա ուղիները, նշվել է, որ զինված ուժերի զինծառայողներին հասցեագրված բարեգործությունը կրելու է շարունակական բնույթ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ նմանօրինակ նախաձեռնություններն ամրապնդում են հայրենիք-սփյուռք կապը և նոր լիցք են հաղորդում հայրենիքի պաշտպանների առողջական վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումներին«- գրված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter