HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ Մրգաստան գյուղում. կա մեկ զոհ

Այսօր՝ ժամը 05.29-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում  տուն է այրվում, բնակիչը գտնվում է ներսում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մրգաստան գյուղի 3-րդ փողոցի թիվ 30 տանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.48-ին, մարվել' 05.55-ին:

Հրշեջ-փրկարարները ննջասենյակում հայտնաբերել են 1929 թ. ծնված Վ. Մ.-ի այրված դին:

Այրվել են երկրորդ հարկի ննջասենյակի մահճակալը և հեռուստացույցն ամբողջությամբ, պատուհանը, հատակը և բազմոցը՝ մասամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter