HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինված ուժերի ստորաբաժանումներում մեկնարկել են հսկողական ստուգումներ

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զինված ուժերի 2016թ. պատրաստության պլանի համաձայն` զինված ուժերում առաջին ուսումնական փուլի ավարտի շրջանակում հունիսի 13-ին ԶՈւ ստորաբաժանումներում շարային ստուգատեսերի անցկացմամբ մեկնարկել են ամփոփիչ հսկողական ստուգումներ:

Հսկողական ստուգումների նպատակն է գնահատել զորքերի և դրանց կառավարման մարմինների մարտական պատրաստականությունը, ստորաբաժանումների ներդաշնակման մակարդակը, զորքերի ծառայության, մարտական պատրատության, զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական ապահովման վիճակը:

Տեսական և գործնական պարապմունքների միջոցով գնահատվելու է նաև ստորաբաժանումների և անձնակազմի մարտական, կրակային, մարատավարամասնագիտական, ֆիզիկական, զորահավաքային և տեխնիկական պատրաստվածությունն ու ապահովման միջոցների համապատասխանության մակարդակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter